Արձակ
«Գիժը»
«Գիժը»
(պատմվածք)
Գիժը մեր թաղի հին պապուասներից էր: Տրամաբանորեն տարօրինակ էր` ասում էին ջահել ժամանակ «պերեդոզ» էր եղել ու դրանից հետո սրան միշտ թվում էր թե հետը մի հոգի էլ կա: Թաղի «լրաբերն» ասում էր նույնիսկ տանը` հաց ուտելիս, երկու բրտուջ է սարքում, մեկն իր համար, մյուսը` հետինի: Բայց էս անհատակ խելառության մեջ սա միշտ երջանիկ էր երևում... դե պարզ է` ով երջանիկ չի լինի կողքին վստահելի «մեկին ունենալու» համար:
Սա պատահեց էլիտարների ժամանակաշրջանի առաջին ամռանը: Արևոտ կիրակի էր ու չնայած իսկը թաղման եղանակ էր, բայց ոչ ոք էդ շաբաթ չմահացավ, փոխարենը թաղն էր մեռած, թաղված ճաշքուն տվող խռմփոցների մեջ:
Բակի տաղավարում գլուխը սեղանին կախած նստած էր Գիժը: Թիկունքից մոտեցա: Մինչև կհասնեի նրան տագնապով գրպանը խցկեց նոթատետրն ու գրիչը:
-Գիժ էդ ի՞նչ ես գրում,- հարցրեցի ծիծաղելով ու նստեցի,- բարև՛,
-Բարև՛, չէի գրում,- գլուխը թեքեց, որ սուտը չմատնի,
-Լա՜վ դե, չես ուզում մի ասա, բայց տեսա, որ գրում էիր,- սկսեցի հոգու հետ խաղալ,
-Ասեցի չէի գրում,- բղավեց,- արի՛, Լիլա՛, գնացինք,- դիմեց «կողքինին» ու դուրս «եկան»:
Լիլա՜... փաստորեն հետինն աղջիկ է...
Սրանից հետո, մի շաբաթվա մեջ, Գժին մի տասն անգամ «բռնացրել» էին գրելիս, բայց ստացել նույն պատասխանը ինչ ես: Նույնիկ հասցրել էր կծել Ռազի ձեռքը, երբ սա փորձել էր խլել նոթատետրը: Արդեն ամբողջ թաղն էր խոսում, որ «Գիժը սկսել ա գրել» ու դա տարբեր հետաքրքրասիրությունների, վախերի, ծաղրանքների առիթ էր դարձել: Մարդիկ վախենում էին, որ վերջում «սաղին բռնել կտա»:
Եղանակները փոխվեցին ու փոխվեց Գիժը: Թաղեցիները սովորել էին նրա «անշառ գժությանը» (ասել է, թե գրելուն):
Արդեն մարտն էր ու մի իրիկուն տաղավարի կողքով անցնելիս ականջովս ընկավ «Լիլա»-ն ու գրավեց ուշադրությունս: Թաղի լակոտները հետևել էին Գժին, գտել գազահաշվիչի արկղում նրա թաքստոցը ու գողացել նոթատետրը, խմբվել էին, բարձրաձայն կարդում ու հրհռում էին: Եթե չհանդիպեի երևի վերջում նոթատետրը դեն կնետեին:
Գժին չկարողացա գտնել` կամ քնած էր, կամ տանը չէր... դուռը չբացեց, ու նոթատետրը մնաց ինձ մոտ:
Էդ գիշեր վիճակված չէր քնել... երևի նոթատետրը կարդալու գայթակղությունն էր պատճառը: Սկզբից փորձեցի մտքերս ցրել` սուրճ եփեցի, նստեցի պատշգամբում ու առաջին թուղթը վերնագրեցի «Գիժը»... հետո ոչ մի բառ գրել չհաջողվեց ու հանձնվողի վճռականությամբ ձեռքս գցեցի նոթատետրին:
Դերմանտինե կազմով էժանագին նոթատետր էր, որ վաճառում են ցանկացած գետնանցումի տակ, անտանելի թունդ օծանելիքի հոտով էր բուրում` այն օծանելիքներից էր, որ օգտագործում էին վուլգար մարմնավաճառները: Առաջին էջի կարճ գրառումը լղոզվել էր օծանելիքի սպիրտային մասի ազդեցությամբ:
Բացեցի առաջին պատահած գրառումը ու ձեռագրին մի կերպ ընտելանալ փորձելով սկսեցի կարդալ անգրագետ գրվածքը.
« Ես գալիս էի, բայց ուշացա, բայց ավելի շատ դու շտապեցիր... վերջում ես կգնամ` երևի կշտապեմ, իսկ դու կուշանաս...
Բայց ես երջանիկ եմ, մանավանդ երբ կողքիս ես և հատկապես, երբ երկու հատ ես` կողքիս (ինչպես միշտ) և տեսնելիս (երբեմն): »

Խոշոր տառերով գրված էջը վերջացավ, բացեցի մեջտեղից պատահական մի էջ...
« Մարդիկ կամ չեն հասկանում, կամ նախանձում են... աշխարհում ավելի սիրուն էլ ի՞նչ կա, քան էն, որ մենք միշտ իրար հետ ենք, ես քո համար հաց եմ սարքում, դու կարդում ես իմ գրածները... մի օր իսկապես կկարդաս, երբ ավարտեմ անպայման կկարդաս... »
Գիժ լինելու համար շատ վատ չի գրում... թերթեցի վերջին էջերը ու աչքովս ընկավ խոշոր շեղատառերով « Նամակ` իբրև վերջաբան » վերնագիրը, սկսեցի կարդալ...
« Լիլա՛, ես սկսել եմ հիշել` մեկ ու մեջ անցած-գնացած բաներ եմ սկսել հիշել, բայց ամենասարսափելին էդ չի... ամենասարսափելին էն ա, որ ես սկսել եմ հասկանալ...
Ես սկսել եմ հասկանալ թե խի են ինձ «Գիժ» ասում, իսկ էդ ավելի վատ ա քան էն, որ ինձ ինչ-որ ժամանակից սկսեցին «Գիժ» ասել...
Ես տասը տարի Գիժն եմ էղել ու տասը տարի իմ հետ մի հոգի էղել ա` համենայն դեպս ինձ տենց ա թվացել... իսկ հիմա ( ավելի կոնկրետ էս գիշեր ) ես հասկացա, որ տասը տարի ես մենակ եմ էղել... դու չկաս, չես եղել ու չէիր կարա լինեիր, որովհետև էն ժամանակ, երբ, նույնիսկ, խոստացել էիր, որ միշտ լինելու ես (էդ ժամանակ դեռ Գիժը չէի, առավել ևս գիժ չէի) անգամ էդ ժամանակ դու չկաիր... որովհետև խոստացել էիր... իսկ խոստանում են, երբ կասկածում են սեփական հաստատության վրա... անկարևոր բաների մասին չեն խոսում, էլ ուր մնաց` խոստանան... իսկ դու խոստացար` նշանակում է գիտեիր, որ չես լինելու... կարևոր էր խոստանալը...
Ես չեմ նեղանում` էն ժամանակ քեզ շատերն էին սիրում, դու էլ շատերին սիրեցիր` ամեն հերթականին, բայց ես ոչ հերթականն էղա ոչ արտահերթը...
Ասում են գժերը ցավ չեն զգում. սուտ ա... ամենաշատը գժերն են ցավ զգում, երբ սկսում են հասկանալ, որ էլ գիժ չեն... էդ ժամանակ բաց ներվը սկսում ա տանջել...
Էս շաբաթ «շնորհանդեսն» ա լինելու` հուսամ կգաս..., իսկ ես կգնամ... երևի շտապում եմ գնալու հարցում, բայց չէ՜... դու ես ուշանում...
Բարով մնաս...
Հ.Գ. ամենասարսափելիներից մեկն էլ էն ա, որ հասկացել եմ, որ Լիլա չէ` Լիանա... իսկ իմ Գիժը դառնալուց հետո` չորրորդ մուտքի Լիանչիկ »

Հաջորդ առավոտյան թաղեցիների արթնանալու հետ արթնացավ բզզոցները, իսկ հետո ամբողջ թաղը սկսեց խոսել, որ «Գիժը կախվել ա»:
Մարտի առաջին կիրակին էր, իսկի մարդ թաղելու եղանակ չէր, բայց դե Գժին ի՞նչ կա` վերցրեց ու մեռավ գիժ մարտի առաջին շաբաթում:
Թաղմանը ամբողջ թաղն էր ներկա, անգամ նրանք, ովքեր Գժին տանել չէին կարողանում:
Եկավ նաև Լիանան` «չորրորդ մուտքի Լիանչիկը» ում մասին չգիտեի ոչ մի բան ավելի քան այն, որ այս նոր հազարամյակում մեր թաղի ամենագեղեցիկ մարմնավաճառն էր:
Գերեզմանոցից իջնելիս քթիս դիպավ Գժի նոթատետրի օծանելիքի հոտը` նույնքան թունդ ու վուլգար որքան նոթատետրից էր բուրում... Լիանան էր:
Ծոցագրպանիցս հանեցի նոթատետրը ու մեկնեցի նրան,
-Վերցրու՛,- առանց դեմքին նայելու,
-Էս ի՞նչ ա,- զարմացած հարցրեց,
-Գժի գիրքն ա` կուզեր, որ մոտդ լինի,- վառեցի ծխախոտս ու առաջ ընկա:
Երեկոյան քելեխից ու օղուց ուշքի եկած թաղը վերադարձավ բնականոն կյանքին, Գժի բացակայությունը հուշում էր միայն դատարկ մնացած ճոճանակը:
Մայրամուտից կարմրած պատշգամբում սուրճ էի խմում, երբ հեռախոսիս զանգ եկավ,
-Ալո՛,- պատասխանեցի,
-Լիանն ա,- ուժասպառ ձայնը խոսեց,- խանգարում ե՞մ,
-Ո՞ր Լիանը,- մի պահ մոռանալով օրվա դեպքերը,
-Չորրորդ մուտքի Լիանչիկը,- քմծիծաղ տվեց,- ինձ տենց եք չէ՞ ճանաչում,
-Ասա՛, Լիա՛ն,
-Ուզում եմ խոսենք,- էլի դառնացավ,
-Ե՞րբ, որտե՞ղ,
-Կարա՞ս գաս մեր տուն,
-Հիմա գամ,
-Հետդ մի շիշ օղի բեր` փողը կտամ,
-Լավ,- անջատեց հեռախոսը:

Բակից մի շիշ օղի գնեցի ու բարձրացա Լիանաենց: Աչքերի տակ պարկեր էր ընգծվել, շպարը հոսել էր ու դեմքին դրոշմել իրական տարիքը` մաքրելով ստի քողը, թե «Լիանչիկը մեր թաղի հավերժ սիրուն ծիտն է»:
-Ներս արի՛,- դուռը կիսաբաց թողեց, գնաց խոհանոցից երկու բաժակ վերցրեց, եկավ հյուրասենյակ ու բաժակների հետ սեղանին դրեց մի քանի հազարանոց,
-Էս ի՞նչ ա,- նայեցի փողին,
-Օղու գինը,- անտարբեր ասաց,
-Չկամ-չկամ` մոտդ էկող լակոտների չափ էլ չկա՞մ, որ քեզ խմելու բան բերեմ,- քմծիծաղ տվեցի,
-Դու մոտս չես եկել,- հեգնեց,
-Ես ոչ մեկի մոտ չեմ «եկել»,- ասացի,- թե՞ դու սովոր ես, որ ամեն ինչ իրա գինն ունի,
-Լցրու՛,- գլուխը բռնեց, ես կիսով լցրեցի բաժակները,- կարգի՜ն լցրու՛,- խլեց շիշը ու մինչև պռունկը լցրեց իր բաժակը: Առանց բառերի խմեց, հետո անմիջապես երկրորդը, երրորդը:
-Խի՞ չես խմում,- դեմքը ծամածռելով հարցրեց,
-Թողել եմ,- կարճ նետեցի,- կարդացի՞ր,
-Բա հո խմելու չե՞մ կանչել,- վառեց ծխախոտը, մի լավ ծուխ ներքաշեց ու սկսեց- Գիժը...- լռեց,
-Գիժը կախվեց,- մի գլանակ էլ ես վառեցի,
-Թո՛ղ, մի՛ խանգարի,- թոքերից մի լավ շուչ փչեց ու շարունակեց,- Գիժը ինձ էր սիրում` դեռ էն ժամանակ էլ գիտեի... էն ժամանակ երբ ինքը Գիժը չէր, ես էլ Լիանչիկը չէի... այ էդ ժամանակ դեռ իրար էինք սիրում էս ռեժիմից արձակված հասարակությունում, բայց դե կարգերն էնպիսին էին, որ նշանվելուդ մասին պիտի պատահական իմանային, եթե «պարյադըչնի աղջիկ էիր»: Ես տենց բաներին ուշադրություն չէի դարձնում, բայց Գիժը ուրիշ կերպար էր` իրա համար կարևոր էր:
Էդ ժամանակ մերս արդեն անկողնային էր, իսկ հերս...- քմծիծաղ տվեց,- իսկ հերս միշտ ա անկողնային էղել` մտածողությամբ... էդ ժամանակ մի տեղ մատուցող էի խցկվել` դե գիտես, էն ժամանակ աշխատանք գտնելը հեշտ չէր, իսկ մորս պահել էր պետք...
Մեկը կար էդ վետյերոկի կլիենտներից` էրևացող տիպ էր, չնայած էն վախտ «չերևացողները» վետերոկ չէին գալիս... Սա սկզբից սեր-մեր էր բացատրում, ավել էր վճարում... դե ինձ փող պետք էր, ինքն էլ շատ ուներ` Վանոյի «պռախոդն» էր...
Մի օր նենց ստացվեց, որ հետը խմեցի ու...-հոգոց հանեց,- ու նենց ստացվեց, որ վերջում մենակ մնացինք ու չափն անցանք...
Էդ ժամանակ փող չկար, բայց ինչ ուզես կար` ճարվում էր... Գիժը ինչ զիբիլ ասես ծխում ու ներս էր լցնում, բայց խոստացել էր, որ ամուսնանալուց հետո սաղ կթողի...
Էդ օրն էլ, հերթականի պես, դոզի տակ էր... Ուզել էր գա մոտս, բայց չէր զգուշացրել... էկավ ու ամեն ինչ տեսավ դեռ դռնից չմտած, ձևացրեց, որ չի տեսել ու դուրս եկավ...
Հաջորդ առավոտ ամբողջ թաղը խոսում էր, որ «Գիժը տակն ա մնացել», բայց ես գիտեի... գիտեի, որ տենց չի` Գիժը գժվել էր...
Վետյերոկի դռան դեմը էդ գիշեր մատանի էր թողել` եկել էր առաջարկություն անելու..., բայց էկավ ու...- վառեց ծխախոտը,- էկավ ու տեսավ...
Դրանից հետո մի շաբաթ չերևաց, իսկ հետո դարձավ քո իմացած Գիժը, ում միշտ թվում էր թե հետն եմ... նենց էլ հոգատար էր խիղճը կտրածը «Լիլայի» հանդեպ...- ծիծաղելով լցրեց օղին, քաշեց գլուխը ու սառը տոնով շարունակեց,- գիտեմ` բոզություն եմ արել, չեմ արդարացնում` կարայի ավելի շատ աշխատեի ու մորս պահեի, բայց չարեցի... դժվար էր... մերս իմ համար ամեն ինչ արել էր` թերանալու իրավունք չունեի իրա հարցում... բացի էդ էլ էն ժամանակ մարդիկ ապրում էին բավարարելով երկու համակարգ` ստամոքսային ու սեռական, իսկ ես ուտելու բան չունեի առաջարկելու...- քմծիծաղով մի բաժակ էլ լցրեց, մոտեցրեց բերանին... ձեռքերը դողացին, հեկեկալով բաժակը դրեց սեղանին ու գլուխն ափերում առած սկսեց լացել...

Իջավ ծանր լռություն` ներքևում օղու թանձր հոտը, իսկ առաստաղի տակ ծուխն էր կոշտացել... երկար չխոսեցինք, հետո ես ընդհատեցի լռությունը,
-Ես գնամ Լիա՛ն,- գլուխը բարձրացրեց ու հստակ երևաց, որ մենակ Գիժը չէր, որ պառավել էր,
-Կգնաս էլի,- սրբեց արցունքները,
-Չէ՜ գործեր ունեմ,- խաբեցի,
-Դե էդ փողը վերցրու,- հայացքով ցույց տվեց սեղանի թղթադրամները,
-Թարգի՛, Լիա՛ն,- ձեռքս թափ տվեցի ու դուրս եկա...

Ծառերը ծաղկեցին: Գժի աթոռը թաքնվեց ծաղկած ծիրանենու շուքի տակ: Ասես ամբողջ թաղը էս գարնան հետ գժվել էր, բայց բոլորը մենակ էին` ոչ մեկ չուներ իր բաժին «Լիլան», որ թեկուզ պոռնիկ, բայց միշտ կողքին լիներ, միշտ մաքուր...
Բարձրացա տուն, համակարգիչը դրեցի պատշգամբում ու վերնագրեցի. «Գիժը»... էս անգամ ասելիք շատ կար... դա պատմություն էր լինելու ռեժիմից խեղված միլիոնների մեջ երկու չգժվածների` Գժի ու Լիլայի, մասին: