Արձակ
«Գունավոր բզեզներ»
«Գունավոր բզեզներ»
(պատմվածք)
Անձրևից թրջված «բուլիժնիկներին» ոտքերը ոլորելով բարձրանում էր դիքը: Խմած էր, թե ուղղակի ոտքերն էին հետ վարժվել էդ խորդուբորդ սալերին` չգիտեր: Գիտեր միայն այն, որ վերջին անգամ ութը տարի առաջ էր բարձրացել էդ չլուսավորվող ճանապարհով:
Հասավ բակի «շլակբաում»-ին` դրանից այն կողմ ինքը այսօրվա` կլիմաքսից խփնված կանանցից հոնորարներ «կպցնող», գրողը չէր, էն Հայկը չէր ում երկու ամիս առաջ թողել էր խորը աչքերովը... դրանից այն կողմ ինքը Ժուկն էր, առնվազն ութ, եթե ոչ տասնութ տարի առաջվա Ժուկը, որ գունավոր բզեզների ոտքից թել կապելով ու շիկացած դիտահորերի վրա տանջելով մի «անտիկվար» մականուն էր վաստակել` Ժուկ:
Բակում ոչ ոք չկար: Անգամ չգիտեր, առհասարակ, իրեն ճանաչողներից ինչ-որ մեկը մնացել է, թե` ոչ:
Քայլեց իրենց շքամուտքի առջևով ու մի պահ կանգ առավ: Մտավ ու էլեկտրահաշվիչի գաղտնարանից վստահորեն հանեց մի տուփ ծխախոտ, որ ասես ինքն էր թողել` դեռ տասնութ տարի առաջ: ժպտաց ու տեղը գցեց: Փաստորեն իրենից հետո «տեղը» դատարկ չի մնացել:
Նեղ նրբանցքով դուրս եկավ շենքի մյուս կողմը: Խանութի լույսերը վառվում էին: Էդ իր բոլոր նիսյաների պատմության խանութն էր` Մարգոյի բուդկեն, որ արդեն «Մարգարիտա մարկետ» էր դարձել` մեծ ու լուսավոր ցուցանակով:
Կեսգիշերից հինգ է պակաս: Խանութի դռան վրա կարդաց, որ բախտը բերել է` դե «բաց է 8:00-00:00»: Ուրեմն գարեջուր կխմի ու, եթե բախտն էլ ավելի բերի պառաված Մարգոյին ու Արսենին կտեսնի:
Մտավ ներս: Ամենը փոխվել էր: Խամրած դեղին լույսին փոխելու էին եկել նոր սերնդի սպիտակ սառը լուսավորության լամպերը, իսկ Մարգոյի փոխարեն նոր սերնդի սառը ժպիտով օրիորդն էր սպասարկում:
-Բա՛րև,- նայեց աղջկան` աչքերը կկոցելով, ասես փորձում էր մարգոյավարի մի բան գտնել նրա շարժուձևում,
-Բարև Ձե՛զ,- հերթապահ ժպիտով, որ ավելի անկենդան էր քան Մարգոյի հերթապահ մուննաթը,- ինչ կցանկանա՞ք,
-Երկու շիշ «Կիլիկիա», բայց գրե՛ք իմ վրա,- առանց պատասխանի սպասելու քայլեց ու սառնարանից հանեց գարեջուրը,
-Կներեք` չհասկացա,- ծիծաղեց աղջիկը,
-Չեք հասկանա,- շշերը սեղանին դրեց ու գրպանի տրցակից դուրս բերեց հազարանոցը,
-Խնդրեմ,- արագ տոպրակավորեց գարեջուրն ու մեկնեց մանրը,
-Մարգոն, Արսենը էլ չե՞ն աշխատում, էլ իրանցը չի՞ խանութը,- դռան մոտից, ասես էլ չզսպելով, շրջվեց ու հարցրեց,
-Տիկին Մարգարիտան հիմա մեր տնօրենն է, իսկ Արսենը... եթե նրա ամուսինն է, ապա մահացել է մի երեք տարի առաջ: Համենայն դեպս ես երեք տարվա աշխատող եմ ու երբ եկա` արդեն մահացել էր:

Դառը ժպտաց ու դուրս եկավ: Բա՜ ախպերս... Մարգոն Արսենից հետո «տիկին Մարգարիտա» է դարձել ու քո անունը անգամ ամենահին «նիսյաների» տետրերից ջնջված է: Դու ոչ ոքի պարտք չես: Մտածում ես լավ է՞... չէ՜... էս «բոլորը բոլորին պարտք» թաղում ոչ ոքի պարտք չլինելը` ոչ ոք լինելու պես մի բան է:
Ո՞վ կմտածեր, որ քեզ Մարգոյի բուդկում մի օր «Դուք»-ով են դիմելու: Քեզ, որ բոլորի համար Ժուկն ես եղել, իսկ Հայկ... Հայկ կիսով եղել ես մենակ թաղայինի համար` այն էլ, երբ վերադաս ստուգողի հետ էր եղել... ուրիշ ոչ ոքի: Իսկ հիմա Հայկն ես` անգամ քեզ թողած լայն ժպիտովը, որ թվում է քեզ ամենալավն է ճանաչում` «Հայկ» գիտի:
Լա՞ս, թե՞ խնդաս... էլեկտրահաշվիչի միջինը էլի քո «Կարմիր Marlborro»-ից էր... քեզ փոխել են` թեկուզ ճշտգրիտ քեզպեսով, բայց փոխել են... Բակը իր Ժուկին չի կորցրել, բայց քեզ մոռացել է... Ժուկը քո սոցիալական «պաշտոնն» էր, որ հիմա կատարում է մեկ ուրիշը... ում գուցե, նույնսկ, «Մարգարիտա մարկետում» «տակով» նիսյա են տալիս` առանց անունը գրելու, որովհետև երբեք չեն մոռանա...
Շիշը դատարկեց ու անցավ մյուսին: Էլի մտածեց իրեն թողած կարմիր մազերովի մասին:
Չէ՜ ախպերս... քեզ չեն թողել` քեզ շան պես դուրս են շպրտել... ա՜յ այն շան պես: Որովհետև թողելը պատճառ, կամ, գոնե, պատճառաբանություն պիտի ունենա: Ասենք. սուրճը չափից ավելի դառը կամ քաղցր դնելուդ, կամ ավելի մեծ սրիկայության` էդ չափից ավելի դառը կամ քաղցր սուրճը նրա երեկոյան զգեստի վրա թափելու համար թողած լիներ էլի կհասկանայիր: Բայց չէ՜ նա քեզ թողել է մի անհեթեթ բանի համար` քիչ ժամանակ հատկացնելու:
Կյանքդ թատերաբեմ է դարձել, որ ամեն երկրորդ բեմի բանվոր իր «իմպրովիզացիան» է ուզում անել ու վաղուց` շատ վաղուց, բեմադրածդ գերի է գնացել իրականությանը: Խաղեր չկան` սուրճի համար, քեզ թողող կնանիք չկան, ձևի համար «նիսյա վերցնելու» խաղդ հետդ խաղացողներ չկան... հիմա «ժամանակի» համար քեզ թողողների ժամանակն է ու չգիտես լա՞ս, թե խնդաս:
Խնդա՛, ախպե՛րս, խնդա՛... հիշի՛ր քեզ թողած կարմիր մազերովի լայն ժպիտը ու դրան ի հատուցում խնդա՛... էնպես բարձր ծիծաղի՛ր, որ էս շենքի քեզ չճանաչողները իջնեն ու մի իսկական դրամատիկ կռիվ սարքեն քեզ հետ: Գոնե էդքանը ապրելու պես կապրես:
Մյուս շիշն էլ դատարկեց ու քայլեց դեպի աղբամանները` դրանց տեղը գոնե չէր փոխվել:
Տոպրակը օդից շրխկոցով գցեց աղբամանն ու դրա «բնակիչները» գրմռոցով արթնացան: Առաջին հաչոցից հետ-հետ քայլեց, երկրորդը արդեն շատ մոտ լսվեց:
«Ֆու՛, ֆու՛ ասում եմ»: Սկսեց վազել ու մտքից կայծակնային արագությամբ հանեց բոլոր էն շների անունները որոնք մի ժամանակ էդ աղբանոցի «բնակիչներն» էին: Բայց բոլոր անվանական «ֆո՛ւ»-երից ոչ մեկը չսաստեց շներին: Սրանց անծանոթ են հին «բնակիչների» բոլոր անունները ու ոչինչ չեն ասում, ինչպես «Ժուկ» արդեն ոչինչ չասող անունն է անծանոթ էս թաղում:
Սեփական տներից մեկի լույսը վառվեց ու շների հաչոցի մեջ լսվեց երկաթյա դարպասի բացվելու շխկոցը: Դուրս եկածը մի սաստող «ֆու՛» շպրտեց շների առաջ ու բոլորը սկսեցին ետ վազել: Փրկվեց:
-Էս խի՞ էին հետևիցդ ընգել այ ախպեր,- ծիծաղեց փրկողը,
-Զիբիլ քցեցի զիբիլամանը ու քնից հանեցի,- շնչակտուր քայլեց դեպի լուսավորված դարպասի առաջը,
-Ժու՞կ,- խաղաղ ասված էս կանչը որոտաց Հայկի ականջներում,
-Արմա՜ն,- մի պահ լռությունից հետո թևաթափ ընկավ քնաթաթախ տան տիրոջ վզովը ու փաթաթվեց... մի տասը վայրկյան լռեցին...
-Ու՞ր ես արա՛,- ետ քաշվեց ու երկու ձեռքով բռնեց օձիգը,- ամառ օրով ձուն եմ ճարում, բայց ում խառնել եմ իրար քեզնից խաբար չի էղել, դաժե էն ախմախ լրատվականի խմբագրություն եմ զանգել` համարդ եմ ուզում, էդ ղուշը ասում ա. «կներեք` չեմ կարող տրամադրել», ասում եմ արա՜ էնի իմ քյորփա վախտվանն ա, ո՞նց չես տալի,
-Կասեմ Արմու՛շ, սաղ կասեմ,- ժպտաց,
-Սպասի մտնեմ տնից բանալի վերցնեմ քեզ տեղ եմ տանում,- ասաց ու մտավ ներս: Երկու րոպեից թաթերի վրա գողեգող դուրս եկավ` ձեռքին մի տոպրակ:
-Հայհայա տնեցիքին հանում էի քնից,- ծիծաղեց,- քե՛լ, արի՛,
-Ու՞ր,
-Արա դե արի՛ էլի՜:
Մտան էն մուտքը, որտեղ երկուսն էլ մի ժամանակ ապրել էին, բայց վերև բարձրանալու փոխարեն իջան նկուղ:
Հեռախոսի լույսով Արմանը մի կերպ սարդոստայնների մեջ գտավ դռան կողպեքն ու բացեց:
-Տունը ծախեցինք, բայց պադվալը չթողեցի ծախեն,- ծիծաղեց Արմանը,- էնքան հուշեր կա՜:
Հայկը ամեն ինչ հիշում էր ու չէր խոսում:
Մտան ներս: Ամեն ինչ առաջվա պես էր` էն ժամանակների, երբ
թաքուն տեղ աճած ցանկացած տարբերվող խոտ էդ նկուղում էին ծխում:
-Վերջին անգամ Թաթուլի թաղման վախտ եմ բացել,- էլի լռությունը ընդհատեց Արմանը,- էն տասվեցհարգանու Թաթուլի, որ Մասկվա էր. խփին: Լավ է՜... ի՞նչ եմ ախմախ բաներից խոսում` նստի՛:
Ձեռքերի ճարպիկ արագությամբ մի փոքր սեղան գցեց ու լցրեց տնական օղին:
-Է՜հ, բարով տեսանք,
-Բարով տեսանք,- վերջապես խոսեց Ժուկն ու խմեցին,
-Դե ասա տենամ էս ու՞ր ես կորել,
-Կյանքս էի ուզում փոխեի` գնացի ու մի քանի տարի ստեղի անունը չէի ուզում լսեի... բախտս էի էլի ման գալիս...
-Գտա՞ր,
-Կորցրի...
-Խի՞,
-Որովհետև սաղ պարտքերս ուզեցի փակած ըլնեմ,
-Նույն Ուրբաթն ես մնացել, պռոստը ինձնից Ռոբինզոն դուրս չեկավ,- հեգնանքով ժպտաց,- վերու՛, վերու՛ խմենք գյա,- հրհռաց,
-Արի խմենք մեր թաղի կենացը,- Ժուկն առաջարկեց,- ըսկի մարդ մնացել ա՞,
-Մի մատ էրեխեքը «մամա» են դառել ըսկի չեն էլ բարևում, իսկ մնացած քյոռփեքը «պապա» տղերք են` փոր-մոր են պահում, լուրջ դվիժենիների, թողել-չթողելու մեջ են... Մարգոն էլ, զաթի, տիկին Մարգարիտա ա դառել...
-Ես էի ուզում ասեի,-Ժուկը ծիծաղով ընդհատեց,- է՜հ, թաղի կենացը:
Խմեցին:
-Ժու՛կ քել երգենք,- «էվրիկա» դեմքով,- հա՜ հորս արև քել ընենց երգենք սաղ շենքը արթնանա,
-Ո՞րը երգենք,- ծիծաղեց,

«Էրևանի սիրու՜ն աղջի՜կ
Ունքերդ կամա՜ր,
Հաստատ գիտեմ, որ ծնվել ես
Միայն ինձ համար»
Ունքերդ կամա՜ր,
Հաստատ գիտեմ, որ ծնվել ես
Միայն ինձ համար»
Երկար երգեցին ու վերջում տեղի տալով առաստաղի թակոցներին թողեցին երգելը: Շիշը դատարկվեց:
-Ժու՜կ,
-Ջա՜ն,
-Չկորե՛ս էլ, արա՛...
-Համարս գրի,- սկսեց թելադրել աշխարհի ամենակորող ու մոռացվող թվակույտը,- երբ կուզես` զանգի:
Դուրս եկան: Հայկը հրաժարվեց «ճամփու դրվելուց»: Նեղ փողոցով քայլեց մինչև բակի վերջը: «Շլակբաումից» այն կողմ էլի Հայկն էր` երկու ամիս առաջ մի բան կորցրած, ութ, եթե ոչ տասնութ տարի առաջվա կորցրածներից մի բան գտած Հայկը:
Փողոցում էլ ոչ մի լուսածերպ չկար: Պինդ մթության մեջ փահլեվանի ճարպկությամբ իջնում էր «բուլիժնիկները» ու գնում էն կողմ, որտեղ մարդկանց թողնում են հավերժ` առանց մի կարգին պատճառի:
Էդ է: Բոլոր գրված ու չգրված պատմություններովդ ժուկի պես կապված ես իրականությանը: Ինչքան էլ գունավոր լինի տեսակդ ու ազատ թռչես, մեկ է` մի օր ոտքիցդ թել են կապելու, հյուսված քո հյուսած պատմություններից, ու շիկացած դիտահորերի վրա ոտքերդ այրելով թռչել են տալու: Ազատությունդ ծաղրելու են, ասեն «դե թռի՛, ազատ ես», բայց ոտքիցդ քաշելով զսպեն ու ետ բերեն:
Խնդա՛... որովհետև էս աղբանոցում քեզ չճանաչող շների մեջ սովորել ես զուգահեռաբար հա՛մ քծնել, հա՛մ հեգնել բախտին:
Խնդա՛... որովհետև քեզ թողածին մի ժամանակ նաև ունեցած պիտի լինես ու, եթե անգամ, իրականում էդքան էլ արժանավոր չի, գոնե էնքան արժանիք ունի, որ երկու ամիս տանջի միտքդ:
Խնդա՛... որովհետև բոլոր չունեցածդ ժամանակները գիր են դառնալու ու պնդեն թելը, որի մի ծայրը ոտքիդ է կապված, մյուսը` ազատությունդ ծաղրելով, ի սրտե ծիծաղող անմեղսունակների ձեռքին:
Խնդա՛ ախպերս, խնդա՜...