Swift

«Ձոն #սերժազատիչին»




-Մեր երկիրն էս է՞, հա՞ տատի Նկարած այս պլակատին` Վառ ու պայծառ, լի գույներով, Որ ցույց են տալիս Հ1-ով,
-Հա բալես, էս է, որ կա, Հիտլեր Խաչիկը վկա, Բայց էսօր էդ օրը չի, Պառակտիչը թող կորչի,
-Տատի՛, տատի՛, թերթերում Կարդացի, որ բերդերում Անմեղ տղերք են նստած, Էդ էլ է հա՞ հորինած,
-Հորինած է, բա ի՞նչ է, Դրանք սաղ պառակտիչ են Ու ազգը մեր կկորչի, Թե մեջք չլնենք Ազատիչին,
-Տա՛տ, ասում են մենք աղքատ, Մուկը գցել է պալատ Էդ էլ հո ես եմ տեսել, Երբ որ տարար կառուսել,
-Այ բալա՜, բա ի՞նչ անի Դուրսը հազար թշնամի, Մի ծածկ է պետք ապահով Մեր գլխին էդ մտածող:
Քյոլում էր թոռանը քյալ Տատին ընտրակեղծարար, Որ մյուս ընտրության տարին Տասհազար էլ տան բալին:

Մեկնաբանություններ