«Տաղ Սելֆիդայու»
Մռավի փեշին կանաչ ու քարոտ
Քյաբաբի լոշին պապագ ու կարոտ
Ջպերով հպարտ իջան արծիվներ
Սուրիկ ու Սերիկ, ՄաՄվել, Առաքել
Ու թնդաց Մռավ բոշից ահարկու
Ու շողաց Մռավ կոշիկից փայլուն
Հե՜յ Ժուռֆակ ախպե՛ր, մի խցիկդ բեր
Լֆիկն է եկել` հի՜նգ էրեխի հեր
Էսպես կոչեց Սեյրանը քաջերին
Թևաթափ ընկավ թռչունն ազերի
Սելֆին հեղեղեց` Բաքու, Երևան
Ու ցնծաց Ռիտա, դողաց Մեհրիբան
Թրաշ-կամուֆլյաժ, մէ հրաշք պեյզաժ
Կտավ է՜, կտա՜վ, տարե՛ք վերնիսաժ
Գեներալն էս է, էսպես պիտի լինի
Թե չէ բոբո օֆշոր Միհրան Քեթրինի...
