Swift

««001ՍՍ», կամ Ստրիպտիզ Արմենչիկի երգով»

Իսկ ո՞վ է ասել, որ բանակն Արմենչիկի առաջ չպիտի «բացեր իր դռները»: Ո՞վ է ասել, որ ինչ անում էր Արմենչիկը զինվորների հետ, չուներ դրա իրավունքը:
 Արմենչիկը «վաստակել» է այդ իրավունքը: Վաստակել է մի ողջ ժողովրդի «վաստակավորն» ու «մեծը» լինելու իրավունքը: Եվ հենց մեծի իրավունքով էլ «պեչենի» էր դնում «փոքրի» ձեռքը: 
 Իսկ ինչպես վաստակե՞ց: Բանն այն է, որ մի ողջ ժողովրդի անունից «գերագույնգլխավորը» նրան շնորհեց էդ «վաստակն» ունենալու իրավունքը և, հետևաբար, էդ նույն «գերագույնգլխավորի» ղեկաված կառույցի դռները բաց են նրա առաջ: 
 Իսկ ի՞նչ էիք ուզում: Վերջապես մեր բանակը «գերագույնգլխավորի» իրավունքով ներկայացնում է «Ալֆա կլասսի պո*ուիստ», որ ամենառաբիս ձևով իր ծառայողական մեքենայի համարները դրել է «001 ՍՍ» (հավանաբար Սերժ Սարգսյան հապավումն ու «ալֆան» ընդգծող 001-ը): Այսօրինակ ռաբիսության մեջ որքանո՞վ է ռաբիս Արմենչիկը թյուրիմացություն, կամ որտե՞ղ է գրված, որ ծառայողական գույքը անձին ծառայեցնող նախագահի «փայ» «վաստակավորը» իրավունք չունի նույն կերպ «բարեգործությունն» ու «պռախոդը» ծառայեցնել սեփական անձին: 
 Ուղղակի հայտնի ֆիլմի պես ժամանակին ասեցինք «Պետությունը կասի հանցանքը փոքր է ու կների»:

 Մենք ապրում ենք ռաբիսի արքայությունում ու ամեն առավոտ «ՌադիոՄիշիկՋան»-ով «բամփում» են մեր գլխին: Մենք էլ կարիքից դրդված մարմնավաճառի խորաթափանցութամբ փորձում ենք հիշել, թե ո՞ր մեկն էր առաջին անգամը, կամ այն մեկը` ում գնալուց հետո մարմնավաճառի համբավ ձեռք բերեցինք: 
 Պատերազմը, որ ստիպեց որոշակիորեն զսպել հղբացածներին ( այլընտրանքը քաղաքացիական պատերազմն էր ) « 001 ՍՍ »-ով ֆռֆռացողի համար «բոզի շառի» պես մի բան է թվում ու հիմա ամենայն փութաջանությամբ կարիք ունի սփոփելու, համոզելու, որ էդ մարմնավաճառը հեչ էլ փչացած չի: Բայց ինչպես սովորաբար լինում է կյանքում` բոլոր «բազառների» փակվելուց հետո, ասպետի իրավունքով, հենց առաջին հաճախորդը լինելու է «գոլդոտ համարներով շեֆը»: 
 Էդ ժամանակ շոուն թեժ է լինելու: Անգամ Արմենչիկի երգի տակ ստրիպտիզ պարել են տալու:
 


Մեկնաբանություններ