Արձակ
«Հորինածը»
«Հորինածը»
( էն կարճերից )
Առաքինի մարդկանց հորինելը գտնելուց հեշտ է: Մեզ միշտ թվում է թե կան արժանապատիվ մուրացիկն ու գողացողի «Ռոբին Հուդ» տեսակը: Բայց իրականում էս մեծ մոխրաման հիշեցնող քաղաքում մենք միշտ հորինում ենք դրանց` էդ է չխելագարվելու բանալին... մեզ փոքրուց են սովորեցրել, որ հույսը վերջինն է մեռնում:
Ու քանի դեռ հույսը չի մեռել ես իմ բաժին ծխախոտը չեմ հանգցնի էս քաղաքի առանց այն էլ մրոտված հատակին, որովհետև ինձ համար հորինելը փնտրելուց հեշտ է ստացվում:
Դու լրիվ ուրիշ պատմություն ես` տարբեր բոլոր «Ուրիշը» վերնագրվածներիցս: Քո բաժին ծխախոտը էստեղ չի հանգի, որովհետև դու հյուր ես, իսկ հյուրերը վերջինը դուրս գալիս են վառում, որ ճամփի ընկեր լինի:
Երբ դու եկար (պիտի, որ գալդ հորինած չլինեմ) քաղաքում լույսերը հանգան ու համաքայլ ընթացքում մոռացվեց թե մեզնից ով որտեղից էր եկել, մոռացվեց թե ում երբ էին թողել վերջին անգամ` կարծեցյալ վերջինը:
Տարօրինակորեն ես չեմ հարցրել քո սիրած երգերի, գրքերի ու ֆիլմերի մասին, որովհետև դրանք խորը երևալու հոգեպահուստ հարցերն են, որ տալիս են երբ վերջն է գալիս` ծխախոտի վերջին երեք ծուխը, որ պիտի «խորը զգալով» ծխես:
Վազի՛ր... էս մոխրամանի մեջ հանգող արևի մոտ վազիր ու ձեռքերդ օդում թափահարիր, էստեղ կորած Ռոբինզոնի պես գոռալով «սո՜ս»... մեկ է լսող չկա` էս քաղաքը մեզ չափից շատ է սիրում բաց թողնելու համար ու անգամ արևը չի փախչի` բոլոր ծխուկների հետ նույն մահով է մեռնելու:
Գիշերը կգա ու ժամի թիկթակոցը առաջին անգամ ասելիք կունենա, բայց դե լսողն ո՞վ է: Կհանենք էլեմենտները ու ժամանակը կանգ կառնի: Գրողի տարածը անգամ ժամանակն է գերի դարձել երկուսին` իրարից տարբեր երկուսին, որ իրար հետ են խանութպանի որոշած ճակատագրով... դրական ու բացասական լիցքերով երկու մարտկոց, որոնցից, եթե մեկն էլ հանեինք ժամանակը կանգ կառներ, բայց դե խիղճ ունենք` երկուսն էլ հանեցինք:
Մեզ դեռ էլի են թողնելու... շատ են թողնելու` Ազատության հրապարակում անգլուխ թողնված ժողովրդի պես, ու մեզ դեռ շատ են ջարդելու` էնպես, որ կարոտ մնանք ոստիկանական «բատինկեքին», որովհետև իմ քաղաքը շատ հեռու է քո հեռուներից` էն հեռուներից, որտեղ բոլորն էլ գոյատևում են` ապրողներ չկան, կամ, գուցե, հենց էդ ձեր գոյատևելն է ապրելու չհորինված ձևն ու մնացածը հորինել ենք ինչ-որ ժամանակներում, երբ ռոբինհուդեր էինք հորինում... չգիտեմ:
Պիտի գնամ` հավերժությունը մեզպեսների համար չի... գոնե պիտի գնամ` քնեմ... վաղը էլի կգամ, եթե կուզես..., բայց տուր մոխրամանը ես դատարկեմ` միշտ էդպես եմ արել, իմ ծխածը ես եմ դատարկում...
Գնացի... վաղը էլի կգամ, եթե լինես... եթե ժամանակն առանց մեզ շարժվի ու «վաղը» գա` կգամ: